«Թրամփը կարող է թույլ տալ Ուկրաինային հարվածել Ռուսաստանի խորքերը»․ #WP
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինային թույլտվություն տալ օգտագործել իր 18 հեռահար ATACMS հրթիռները՝ Ռուսաստանի խորքերը հարվածելու համար: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը (WP): Ըստ թերթի աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը կարող է նաև հրահանգել Կիևի կարիքների համար լրացուցիչ ATACMS-ներ մատակարարել: Հաղորդվում է, որ մարտագլխիկներն ունեն 300 կմ հեռահարություն: Թերթի տվյալներով՝ Փենթագոնը մի քանի ամիս է՝ պնդում է Ուկրաինայի զինված ուժերին կանաչ լույս տալու անհրաժեշտության մասին, որպեսզի «ATACMS հրթիռների միջոցով Ռուսաստանի տարածքում ավելի մեծ հարվածներ հասցվեն»: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ կարող է նման հարված հասցնել Ռուսաստանին, եթե համապատասխան զենք ունենա։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնը որոշել է շարունակել Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը, եթե Եվրոպան վճարի մատակարարումների համար: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
