Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Սարքած գործ, որ հնարվել է Նիկոլ Փաշինյանի հորինած «հիբրիդային պատերազմի» PR պղպջակ-փազլը հավաքելու նպատակով». Լևոն Զուրաբյան

264
Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 00:24
«Սարքած գործ, որ հնարվել է Նիկոլ Փաշինյանի հորինած «հիբրիդային պատերազմի» PR պղպջակ-փազլը հավաքելու նպատակով». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ փորձում են Դաշնակցության հետ Լևոն Տեր-Պետրոսյանի հակամարտությունը համեմատել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հետապնդումների հետ, ակամա հիշում եմ Հեգելի հայտնի արտահայտությունը. «Պատմության մեջ նշանակալից իրադարձությունները տեղի են ունենում երկու անգամ՝ առաջին անգամ՝ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես զավեշտ»:
«Դրո»-ի և «30»-ի գործերով կար 5 դիակ, քստմնելի սպանություններ և մի ամբողջ ահաբեկչական կազմակերպության արխիվ:
Դաշնակցության անդամների դեմ այսօրվա գործերով չկա ոչ կատարված հանցագործություն, ոչ արյուն, ոչ տուժած մարդ, այլ լավագույն դեպքում՝ Strikeball խաղի դուրս նետված մնացուկներ: Տիպիկ սարքած գործ, որ հնարվել է Նիկոլ Փաշինյանի հորինած «հիբրիդային պատերազմի» PR պղպջակ-փազլը հավաքելու նպատակով»։

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան