Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման»․ Էդուարդ Շարմազանով

339
Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 23:42
«Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։
2022-ի հոկտեմբերի 6-ին Մակրոնը ողջունեց Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս։
Դրա արդյունքում 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց Արցախը։
Իսկ վերջնարդյունքում՝ Արցախը 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հայաթափվեց։
Հիմա էլ Մակրոնը հայտարարում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի՝ հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել»։
Ի՞նչ նոր էջ…
Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման»։