«Եթե դուք պատերազմ եք ուզում, մենք կզինենք Ուկրաինային, և Եվրոպան կվճարի դրա համար». ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ
![]() ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Ուիթաքերը։ «Կարծում եմ՝ առաջին բանը, որ պետք է հասկանալ, այն է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի պաշտպանության համար առանց սահմանափակումների հարկային գումարներ ուղարկելու օրերն անցել են։ Նախագահ Թրամփը շատ խելացի որոշում կայացրեց և համաձայնագիր կնքեց ՆԱՏՕ-ի հետ, որի համաձայն՝ Եվրոպան և Կանադան կվճարեն զենքի համար, իսկ Միացյալ Նահանգները կարտադրի դրանք։ Ակնհայտ է, որ մենք արտադրում ենք աշխարհի լավագույն սպառազինական համակարգերը, և բոլորը ցանկանում են դրանք։ Այս զենքն առաջնահերթորեն կմատակարարենք Ուկրաինա։ Սա նաև շատ հստակ ուղերձ է Վլադիմիր Պուտինին. մենք ձեզ խաղաղության հնարավորություն ենք տվել։ Նախագահ Թրամփը խաղաղարար է։ Բայց եթե դուք պատերազմ եք ուզում, մենք կզինենք Ուկրաինային, և Եվրոպան կվճարի դրա համար։ Կարծում եմ՝ սա լուրջ քայլ է պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Վերջին 18 ամիսների ընթացքում Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի տարածքի մոտ մեկ տոկոսը։ Սա հաջողություն չէ։ Նրանք ամեն օր կորցնում են հազարավոր զինվորներ։ Ուկրաինայի քաղաքներում չափազանց շատ քաղաքացիական անձինք վիրավորվում են։ Այսպիսով, իմ կարծիքով, սա հաջորդ կարևոր քայլն է հակամարտության դադարեցման ուղղությամբ։ Բայց եթե Վլադիմիր Պուտինը որոշի շարունակել պատերազմն ուկրաինական հողի վրա, Միացյալ Նահանգները զենք կվաճառի Եվրոպային, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել»,- ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
