Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել». Էմանուել Մակրոն

219
Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 23:06
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել». Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ ու գրել. «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի՝ հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։

Այս հանդիպումը նաև հնարավորություն տվեց վերանայել մեր երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով շարունակել խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել մեր ռազմավարական երկկողմ գործընկերությունը»։

Աղբյուրը`   Էմանուել Մակրոն