Դենիս Շմիգալը կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը
![]() Դենիս Շմիգալը, որը ներկայում զբաղեցնում է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը, կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։ «Դենիս Շմիգալի հսկայական փորձն անպայման օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում. հենց այս ոլորտում է, որ երկիրն այժմ ունի առավելագույն ռեսուրսներ, առավելագույն խնդիրներ և մեծ պատասխանատվություն»,- գրել է Զելենսկին։ Նա կոչ է արել Գերագույն ռադայի պատգամավորներին՝ աջակցել Շմիգալի թեկնածությունը։ Ռուստեմ Ումերովն է ներկայում զբաղեցնում Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը։ Զելենսկին նախկինում առաջարկել էր Շմիգալի փոխարեն նշանակել առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
