«Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ունի մեկ դաշնակից, և այդ մեկը Թուրքիան է». Նարինե Դիլբարյան
![]() ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է․ «Հայաստանի հետ կապված ինչ նախաձեռնում, որը հնչեցվում է ԱՄՆ-ի անունից, կեսից պարզվում է՝ թիկունքին Թուրքիան է։ Փորձում ես հուսապնդվել, թե երրորդ չեզոք կողմ է, հայկական շահերի համակշռող, շատ արագ պարզ է դառնում՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ունի մեկ դաշնակից, և այդ մեկը Թուրքիան է. իհարկե, թիվ մեկ գործընկերն Իսրայելն է, բայց Թուրքիան ևս առաջնային ընտրյալ է։ Եւ ուրեմն, միջազգային տարբեր լրատվական աղբյուրներ «թեժ» լուր են տարածում, թե Միացյալ Նահանգներն առաջարկել է վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը՝ փորձելով Հարավային Կովկասի հակամարտող երկու երկրների միջև վաղուց արդեն փակուղային բանակցությունները աշխուժացնելու համար։ Սույն լուրը ուրբաթ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը: Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները պնդում են, որ հենց Թուրքիան է ի սկզբանե առաջարկել միջանցքը կառավարող մասնավոր ընկերության որոնման գաղափարը, որը հավանության է արժանացել ինչպես Հայաստանից Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանից Իլհամ Ալիևի կողմից: Միով բանիվ. բանալի բառը Թուրքիան է, թուրքական եռանկյունին՝ որպես բերմուդյան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այլ եռանկյուն է պետք»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
