Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Փաշինյանն ամեն գնով փորձում է թաղել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ»․ Տիգրան Աբրահամյան

155
Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 21:36
«Փաշինյանն ամեն գնով փորձում է թաղել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հատկապես վերջին օրերին արցախցիների նկատմամբ իշխանության դրսևորած պահվածքը՝ ապօրինություններից մինչև անհարգալից վերաբերմունք, ունի մեկ պատճառ, որի անունն է Նիկոլ Փաշինյան:
Փաշինյանն ամեն գնով փորձում է թաղել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ, դրանով փորձելով և՛ հանձնումը մոռացության տալ, և՛ գոհացնել թուրք-ադրբեջանական տանդեմին:
ՔՊ-ն իր վերարտադրությունն ապահովելու հարցում արտաքին կոնսեսուսի վրա է աշխատում, որտեղ առանցքային դեր է վերապահված Թուրքիային, ու այս ճանապարհին ցանկացած դիմադրություն կամ դրա փորձ կոշտ ճնշվելու է»։