Սիրիայում զինված բախումների հետևանքով 30 մարդ է զոհվել
![]() Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում դրուզների և բեդվինների խմբերի միջև զինված բախումների հետևանքով զոհվել է 30 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել, հայտնել է Սիրիայի ՆԳՆ-ն։ Նախարարության տվյալներով՝ միջադեպերը տեղի է ունեցել Մակաուս շրջանում՝ պետական կառույցների բացակայության և անվտանգության ոլորտում շարունակվող վակուումի պայմաններում։ «Շարունակվող բռնությունը հասարակության մեջ աճող մտահոգություն է առաջացնում՝ չնայած լարվածության թուլացման բազմաթիվ կոչերին», - ասվում է հրապարակված հայտարարության մեջ։ Նախարարությունն ընդգծել է, որ դա անմիջական սպառնալիք է քաղաքացիական բնակչության համար։ Այս առումով, ՆԳՆ ուժերը, երկրի պաշտպանության նախարարության հետ համակարգված, ուղարկվել են տարածք՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ, զինվածմ բախումը սկսվել է այն բանից հետո, երբ երկու կողմերի ներկայացուցիչները խլել են միմյանց մեքենաները։ Հակամարտությունն արագորեն վերածվել է ծանր զենքի կիրառմամբ կատաղի մարտերի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
