Գիշերվա ընթացքում Ուկրաինային հասցված հարվածներից 2 մարդ է զոհվել
![]() Անցած գիշեր ռուսական կողմը հարձակվել է Ուկրաինայի վրա չորս S-300/400 հրթիռներով և 136 գրոհային անօդաչու թռչող սարքերով, հաղորդել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Սումիի մարզի Շոստկա համայնքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է երկու տղամարդ, վնասվել են մոտ 30 բազմահարկ և մասնավոր տներ, ավերվել է քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտ, նշել է Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։ Սումի համայնքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Գրիգորովի խոսքով՝ վնասվել են ոչ բնակելի շենքեր, տուժածներ չկան։ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկի շրջանում վիրավորվել է երեք մարդ՝ 51-ամյա տղամարդ և երկու 13-ամյա աղջիկ, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
![]() |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06

