«Կրկին ռեպորտաժ են պատրաստել Երևանի մասին, անունը դրել «Իրևան»»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երկուշաբթի առավոտյան ասեցի միացնեմ ադրբեջանական «Az TV» հանրային հեռուստաընկերությունը, նայեմ կիրակնօրյա հիմնական թողարկումը, որտեղ գլխավոր ուղերձներն են տալիս ու հասկանամ, թե Աբու Դաբիի հանդիպումից հետո ինչ տրամադրություն է տիրում։ Պարզվեց՝ ի՞նչ։ Թողարկման շրջանակներում կրկին ռեպորտաժ են պատրաստել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի մասին, անունը դրել «Իրևան», Հայաստանի Հանրապետության անունն էլ կոչել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտին համահունչ։ Ռեպորտաժում պատմական փաստերի հետ աղերս չունեցող նյութեր են, թե ինչպես է մեր պետության տարածքը իրենց «պատմական հողը»։ Բնական է՝ իրանական Կապույտ մզկիթն էլ հերթական անգամ իրենցով են արել։ Սա արվում է «խաղաղության» օրակարգի համատեքստում։ Այն օրակարգի, որտեղ մենք մեր ամրագրված իրավունքները զիջում ենք, մեր քանդվող եկեղեցիներից ու մշակութային ժառանգությունից չենք խոսում, ավելին՝ հակաեկեղեցական արշավ է սկսվում իշխանությունների կողմից ու փոխարենը ստանում ենք Ալիևի զավթողական ծրագիրը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իմ և ձեր հանրապետության»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
