«Ուկրաինան պատրաստվում է նոր հեռահար հարվածներ հասցնել»․ Զելենսկի
![]() Ուկրաինան պատրաստվում է «նոր հեռահար հարվածներ» հասցնել: Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ զինվորականների և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպումից հետո։ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովի հետ քննարկել է հիմնական շրջաններում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Պոկրովսկում, Նովոպավլովսկում, Խարկովի մարզում և Սումիի մարզի սահմանամերձ շրջաններում։ Զելենսկու խոսքով՝ ուկրաինական զորքերն ակտիվորեն պաշտպանվում են։ Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Կիևի գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ ուղղված զենքի մատակարարման և պաշտպանական սարքավորումների համատեղ արտադրության ընդլայնմանը։ Նրա խոսքով՝ ներկայումս նման զենքի մոտ 40%-ն արտադրվում է Ուկրաինայում։ Այս ցուցանիշը բարձրացնելու ծրագրերի շրջանակներում Զելենսկին ազդարարել է «կարգավորիչ, ֆինանսական և կադրային» փոփոխությունների մասին։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
