«Նիկոլ Փաշինյանին և Ալիևին միավորում է Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու ցանկությունը»․ Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչն է միավորել Փաշինյանին ու Ալիևին։ Ուկրաինայի ապստամբական բանակը (Українська Повстанська Армія, ՈւՊԱ), որը պայքարում էր անկախ ուկրաինական պետության ստեղծման համար, 1943-ին ձեռնարկեց մասսայական կոտորածներ լեհ ազգաբնակչության նկատմամբ՝ նպատակ ունենալով «մաքրել» տարածքը լեհերից։ Ըստ պատմական աղբյուրների՝ Վոլինի շրջանում սպանվել է շուրջ 50000–100000 լեհ քաղաքացի։ Վոլինի իրադարձությունները երկար տարիներ թշնամանքի և լարվածության աղբյուր են եղել լեհ և ուկրաինացի ժողովուրդների միջև։ Լեհաստանը հաճախ այս իրադարձությունները բնութագրում է որպես էթնիկ զտում կամ ցեղասպանություն։ Ուկրաինայում որոշ շրջաններում ՈւՊԱ-ն և նրա առաջնորդ Ստեպան Բանդերան դիտարկվում են որպես անկախության համար պայքարի խորհրդանիշներ, ինչը բարդացրել է հաշտեցման գործընթացը։ Ռուսական ներխուժումից հետո Լեհաստանն ու Ուկրաինան միավորվել են ընդհանուր թշնամու՝ Ռուսաստանի դեմ պայքարում, ինչը մասամբ մեղմել է պատմական վերքերը։ Սակայն Վոլինի ջարդերի հարցը մնում է զգայուն պատմական խնդիր, որն ակտիվ քննարկվում է երկու երկրների պատմաբանների, քաղաքական գործիչների և հասարակության կողմից։ Օրինակ, Լեհաստանի նորընտիր նախագահ Կարոլ Նավրոցկին դիմել է Զելենսկուն՝ խնդրելով ավելի մասշտաբային հետազոտություններ և հաշվեքննություն անցկացնել Վոլինի ողբերգության զոհերի մասին։ Այս հաղորդագրությունը նա փոխանցել է Ուկրաինայի դեսպանին՝ հավելելով, որ Լեհաստանը և Ուկրաինան պետք է «իսկապես հաշտվեն»։ Այստեղ բանալի արտահայտությունը «իսկապես հաշտվեն»-ն է։ Հնարավոր չէ պատմական վերքերը մոռացության տալ՝ ընդհանուր թշնամու գործոնով: Ի վերջո, ցանկացած ստատուս-քվո հավերժական չէ, ռուս- ուկրաինական պատերազմն էլ մի օր ավարտվելու է: Ինչո՞ւ այսքան երկար գրեցի մեզ հետ կապ չունեցող պատմության մասին: Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, ինձ մոտ տպավորություն է ձևավորվել, որ այս փուլում նրանց միավորում է ոչ թե կայուն խաղաղության տեսլականը, այլ Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու և նրան Հարավային Կովկասից դուրս մղելու համատեղ ցանկությունը: Նման հեռանկարն Ադրբեջանի համար պակաս ռիսկային է, որովհետև Հարավային Կովկասում դրա հետևանքով ուժեղանալու է Բաքվի հիմնական դաշնակցի՝ Թուրքիայի ազդեցությունը: Ի՞նչ է լինելու Հայաստանի հետ, եթե նա մնա առանց անվտանգային համակարգի: Կարծում եմ՝ այս հարցին պատասխանելու համար խորը քաղաքագիտական, պատմական գիտելիքներ կամ ֆանտազիա ունենալ պետք չէ»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
