Պուտինը` ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների մասին
![]() Խորհրդային Միությունը «կատարեց աուտոդաֆե», քանի որ երկիրը ցանկանում էր ավելի ամուր հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ՝ «քաղաքակիրթ աշխարհի» մաս դառնալու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՎԳՏՌԿ-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։ «ԽՍՀՄ-ը կատարեց աուտոդաֆե, լուծարեց ինքն իրեն», - ասել է նա։ Պուտինի խոսքով՝ դրանից հետո արևմտյան երկրները որոշեցին, որ եթե ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չունի, ապա կարող են անտեսել կանոնները Ռուսաստանի հանդեպ, որը չուներ նույն ներուժը, ինչ Խորհրդային Միությունը։ Նա հավելեց, որ Արևմուտքը փորձեց վերաձևավորել Ռուսաստանի Դաշնությունը՝ համապատասխանեցնելով այն իր շահերին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բայց ռուսական կողմը հասկացավ, որ երկիրը պետք է պաշտպանի իր շահերը։ Նույն հարցազրույցի ժամանակ նա ընդգծեց, որ Ռուսաստանը կամ կլինի անկախ և ինքնիշխան, կամ ընդհանրապես գոյություն չի ունենա։ Ավելին, Զարուբինի հետ զրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ 2007 թվականին Մյունխենի անվտանգության համաժողով գնալու ճանապարհին նա ամբողջությամբ վերաշարադրել է իր խոսքը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
