ՌԴ Լենինգրադի մարզում ձերբակալվել է 4 ադրբեջանցի ձեռնարկատեր
![]() Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունների հետ կապված ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները: Այս անգամ Լենինգրադի մարզում ձերբակալվել է 4 ադրբեջանցի ձեռնարկատեր՝ տեղի ոստիկանության ղեկավարությանը կաշառելու մեղադրանքով։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, գործողությունն սկսվել է Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի 128-րդ ոստիկանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սերգեյ Կորոտկովի ձերբակալությամբ: Անցյալ շաբաթ նա ձերբակալվել էր ԱԴԾ հատուկ նշանակության ուժերի կողմից։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ ոստիկանապետը մեղադրվում է առնվազն 3,7 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեջ՝ «նրանց անօրինական ձեռնարկատիրական գործունեությունը թույլատրելու դիմաց»: Ձերբակալվել են նաև նույն շրջանի 87-րդ ոստիկանական բաժանմունքի պետ, գնդապետ Ռոման Կամերզանովը և 97-րդ ոստիկանական բաժանմունքի պետ Ալեքսեյ Պերեմիբեդան: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
