Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Թուրքիան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին». Էրդողան

844
Կիրակի, 13 հուլիսի, 2025 թ., 00:04
«Թուրքիան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին». Էրդողան

Թուրքիան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային գործընթացները։ Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում և կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին», - հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Էրդողանը նշել է, որ «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» գործընթացը կօգնի մաքրել տարածաշրջանը ահաբեկչական կազմակերպություններից, և այս գործընթացի հաջող ավարտը կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը։