«Պուտինը կհամաձայնի հանդիպել Զելենսկու հետ՝ միայն Ուկրաինայի կապիտուլյացիայի դեպքում». Կիսլիցա
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհամաձայնի հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միայն Ուկրաինայի կապիտուլյացիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցյան՝ The Kyiv Independent-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ի տարբերություն ուկրաինական պատվիրակության, որի անդամները կարող են Մոսկվայի հետ բանակցությունների վերաբերյալ մտքեր և կարծիքներ փոխանակել, ռուսական կողմը շատ խիստ կարգապահություն է պահպանում Պուտինի հրահանգները կատարելու հարցում։ «Եվ Պուտինի մանդատը կայանում է մեզ կապիտուլյացիայի ենթարկելու մեջ։ Նրանց տրամաբանությունը հակառակ է մեր տրամաբանությանը։ Մենք ասում ենք՝ եկեք հաստատենք հրադադար՝ առաջնորդների հանդիպման համար համապատասխան պայմաններ ստեղծելու, համաձայնության համար կառուցողական միջավայր ստեղծելու նպատակով, նրանք բացահայտ ասում են՝ ո՛չ, նախ դուք ընդունեք մեր պահանջները՝ կապիտուլյացիան, դրանից հետո միայն մենք կկազմակերպենք առաջնորդների հանդիպում», - ասել է Կիսլիցյան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բռնապետություն է, որի շրջանակներում ամենակարևոր որոշումները կայացնում է միայն մեկ անձ։ Այդիսկ պատճառով պատվիրակությունները չեն կարող ինքնուրույն հասնել շոշափելի արդյունքների։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
