Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

«Կառավարությունը բարեփոխումներ է իրականացրել, բայց դրանք բավարար չեն»․ Նժդեհ Իսկանդարյան

249
Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 20:42
«Կառավարությունը բարեփոխումներ է իրականացրել, բայց դրանք բավարար չեն»․ Նժդեհ Իսկանդարյան

«Կառավարությունը որոշում է կայացրել բարեփոխումներ իրականացնելու մասին, բարեփոխումներ տեղի են ունեցել, բայց դրանք բավարար չեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ, Արցախի պետնախարար նշանակված Նժդեհ Իսկանդարյանը։ Նա հավելեց, որ ամենօրյա ռեժիմով արցախցիներից ստանում են ահազանգեր, որ 40 հազարական դրամ աջակցությունը չստանալու դեպքում կհայտնվեն փողոցում։

«Անժամկետ նստացույց ենք հայտարարում, միևնույն ժամանակ կքննարկենք, թե ինչպիսի ազդակներ կլինեն կառավարությունից, որից հետո խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ»,- հավելեց Իսկանդարյանը։

Նշենք, որ Ազատության հրապարակում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների։

«Կառավարությունը բարեփոխումներ է իրականացրել, բայց դրանք բավարար չեն»․ Նժդեհ Իսկանդարյան