«Իրանը չի դադարեցրել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ». Արաղչի
![]() Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ չի դադարել, հաղորդում է Mehr-ը։ «Մեր համագործակցությունը գործակալության հետ չի դադարել, այն պարզապես նոր ձև է ստացել։ Այսուհետ գործակալության հետ հարաբերությունները կիրականացվեն Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) միջոցով։ Որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով անվտանգությունը», - բացատրել է նախարարը։ Արաղչիի խոսքով՝ անվտանգությունը լուրջ խնդիր է հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներին մոտեցող տեսուչների համար։ «Փաստն այն է, որ մեր միջուկային օբյեկտները ենթարկվել են հարձակման, և այդ օբյեկտներին մոտ լինելը ներկայումս ռիսկեր է ստեղծում, այդ թվում՝ ռադիոակտիվ նյութերի տարածման կամ պայթյունների, և մենք կարծում ենք, որ անվտանգության և ապահովության հարցը մտահոգիչ է տեսուչների համար, երբ նրանք մոտենում են այդ օբյեկտներին», - ասել է Իրանի արտգործնախարարը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
