«Իշխանությունը շատ լավ գիտի, որ մենք որևէ ապօրինի գործողություն չենք պլանավորում»․ Արտակ Բեգլարյան
![]() «Մեր հանրահավաքի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ կողմ չենք այս իշխանությունների վարած քաղաքականությանը՝ արցախցիների վերաբերյալ, դա վերաբերում է և՛ արտաքին, և՛ ներքին հարցերին»,- այս մասին արցախցիների հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ մարտի 29-ին հրապարակված պահանջագրի կետերից շատ քիչ մասին են լուծումներ տրվել։ «Իշխանությունը շատ լավ գիտի, որ մենք որևէ ապօրինի գործողություն չենք պլանավորում, դա գրավոր և բանավոր ներկայացրել ենք։ Բացի հանրահավաքից՝ երթի իրազեկում և շարունակական նստացույցի իրազեկում է եղել, սակայն միայն հանրահավաքն է արտոնվել: Երթի ու նստացույցի վերաբերյալ, իմ գնահատմամբ, չհիմնավորված հիմքեր են ներկայացրել իրենց մերժման համար: Իրենց խոսքով՝ անհնազանդության գործողությունները խախտում են հասարակական կարգը, այնինչ՝ դրանք մեր քաղաքացիական իրավունքն են, և մենք իրավունք ունենք համապատասխան գործողություններ իրականացնելու»,- նշեց Բեգլարյանը։ Նա հույս հայտնեց, որ հանրահավաքի ընթացքում բանակցությունների արդյունքում կարող են երթի և նստացույցի թույլտվություն ստանալ։ |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
