«ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Աբու Դաբիի հանդիպումից հետո հնչած այդ կոչը կարո՞ղ է նշանակել, որ հանդիպումը ըստ էության չի նպաստել «արագացմանը», այսինքն՝ չի ունեցել սկզբունքային համաձայնությունների շրջանակ: ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը համենայն դեպս արժանի է ուշադրության: Ինչո՞ւ բարձրաձայնել «արագացնելու» կոչ, եթե տեղի է ունեցել հանդիպումը, որը՝ ըստ էության ինքնին ենթադրվում է իբրև «արագացման» քայլ: Թե՞ Բրյուսելը ունի այլ գնահատական և համարում է, որ Աբու Դաբիում ոչ թե տեղի է ունենում արագացում, այլ տեղի ունենում ավելի շուտ և ավելի շատ պրոցեսի տրանսֆորմացիա և շարժ դեպի աշխարհաքաղաքական «գլոբալհարավային» կամ «մեծեվրասիական» ուղղություն, ինչի մասին դիտարկումներ ինքս անում էի դեռևս հանդիպումից առաջ: Ի դեպ, ինչպես առիթ եմ ունեցել խոսելու այս օրերին մի քանի հարցազրույցի ընթացքում, ուշադրության արժանի է հանգամանքը, որ հենց Աբու Դաբիի հանդիպմանը «զուգահեռ» Երևանը բարձրաձայնեց Շանհայի գործակցության կազմակերպությանն անդամակցելու մտադրության մասին: Հայ-ադրբեջանական պրոցեսի հնարավոր շարժն իհարկե չի ենթադրելու, որ ԵՄ-ն կմնա խաղից դուրս: Ավելին, դիտարկեմ անմիջական կապ չունեցող, սակայն շատ էական մի հանգամանք եւս: ԵՄ-Ի ու կենտրոնասիական հանրապետությունների միջև մեկնարկել է հակաահաբեկչական պայքարի երկխոսություն: Սա նոր կոմպոնենտ է ԵՄ-Կենտրոնական Ասիա հարաբերությունում: Իհարկե, թերևս հարաբերական է, թե ԵՄ-ն ինչ գործնական հնարավորություն ունի այդ կոմպոնենտի մրցակցային բաղադրիչի գործակցի առումով, օրինակ Չինաստանի, Ռուսաստանի, կամ հենց Թուրքիայի ռեգիոնալ ներկայության համեմատությամբ: Բայց, Եվրամիության ջանքը՝ մնալ մրցակցության մեջ, իհարկե ակնառու է, անկախ այդ ջանքի արդյունավետության իրական հնարավորությունից: Հետևաբար, իհարկե ԵՄ-ն շաարունակելու է մրցակցության մեջ մնալու ջանք գործադրել նաև հայ-ադրբեջանական թեմատիկայի առումով: Բայց, «արագացնելու» մասին ԵՄ ներկայացուցչի արտահայտությունը թերևս իր տողատակում թույլ է տալիս նշմարել որոշակի դժգոհություն Աբու Դաբիի հանդիպումից»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
