«Հարցեր կան, որոնք բարդ է լուծելը, դրանք դրսի հետ էլ են կապված, ներսի հետ էլ»․ Գևորգ Պապոյան
![]() «Հարցեր կան, որոնք բարդ է լուծելը, դրանք դրսի հետ էլ են կապված, ներսի հետ էլ, մեր կարողությունների հետ էլ են կապված։ Դա չի նշանակում, որ այս խնդիրները, որ ունենք, չեն լուծվելու»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման հետ կապված խնդիրներին։ Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ծաղկավաճառները չեն կարողանում Հայաստանից Ռուսաստան ծաղիկ արտահանել, Պապոյանը պարզաբանել է․ «Ութ ընկերության թույլ են տվել, որ այսօր ծաղիկ արտահանեն, որովհետև այդ ընկերությունները 100 տոկոսով համապատասխանել են բոլոր ստանդարտներին, բոլոր կանոններին ու տեխկանոնակարգի պահանջներին։ Ընկերություններ կան, որոնց դեպքում որոշակի բացեր կան։ Երևի պետք է խնդրենք, որ որոշակի ժամանակ տրամադրվի, այդ բացերը վերացնելու ուղղությամբ տնտեսվարողներն աշխատեն։ Դա ենթադրում է ջանք, գիտելիք, մասնագետներ պետք է ներգրավեն, երբեմն պետք է փող էլ ծախսեն, տեխնոլոգիա բերեն»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
