Իսրայելը Գազայում զինյալների խումբ և թունել է ոչնչացրել
916
Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 12:48
![]() Իսրայելական զորքերը Գազայի հատվածի հարավային Խան Յունիս քաղաքի տարածքում ոչնչացրել են զինված արմատականների մի խումբ և մոտ 1 կմ երկարությամբ թունել։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «188-րդ զրահատանկային բրիգադը գործում է Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում։ Զորքերը, գործելով Իսրայելի ռազմաօդային ուժերի հետ համատեղ, ոչնչացրել են իրենց մոտեցող և սպառնալիք հանդիսացող զինված ահաբեկչական խմբին։ Բացի այդ, զորքերը Խան Յունիսում հայտնաբերել և ոչնչացրել են մոտ 1 կմ երկարությամբ թունել», - ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելական բանակը «շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ պաշտպանելով Իսրայել պետության քաղաքացիական բնակչությանը», - հայտնել է գերատեսչությունը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
