«Հիմա էլ հեղուկ գազի ներկրման խնդիր կա»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ ԲԱդալյանի թելեգրամյան գրառումը․ «Ակնհայտ է, որ հայ-վրացական հարաբերությունում ծագել է շատ զգայուն մի հարց, որը թերևս առ այսօր չի ստացել լուծում: Թե ինչպես, ինչից է ծագել այդ հարցը, ինչ հարց է այն, չունեմ տեղեկություն, բայց այն, որ այդ հարցը բավականին զգայուն է, վկայում է Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարի հետ Հայաստանում Վրաստանի դեսպանի հանդիպման մասին, որ կայացել է մայիսի 16-ին: Ի դեպ, այդ շրջանում առկա էր կոնյակի և գինու որոշ խմբաքանակների արտահանման հայտնի խնդիրը, երբ Հայաստանի այդ գործարարները տարօրինակորեն որոշել էին ոչ թե իրենց պետության էկոնոմիկայի նախարարությունից և կառավարությունից պահանջեին հարցի լուծում, այլ միտինգ անեին այլ պետության դեսպանատան դիմաց: Այսօր էլ կա հեղուկ գազի ներկրման խնդիր, ինչպես բարձրաձայնում են ներկրող մի շարք ընկերություններ: Հարց է առաջանում, ինչ որ մեկը Վրաստանում իր կապերի շնորհիվ «շտկումնե՞ր» է մտցնում Հայաստանի հեղուկ գազի շուկայում: Եթե կա այդպիսի հանգամանք, ապա հազիվ թե այդ ինչ որ մեկը գործի Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի կառավարությունների տիրույթից դուրս: Հետևաբար, այստեղ կարող ենք դիտարկել նաև ոչ թե հայ-վրացական միջպետական խնդրի, այլ միջկառավարական համաձայնության տարբերակ՝ երբ Հայաստանի կառավարությունը Վրաստանի կառավարության «աջակցությամբ» կարող է փոխել Հայաստանում հեղուկ գազի շուկայի «ստատուս-քվոն»: Կարծում եմ, որ պետք չէ բացառել նաև հենց այդ տարբերակը: Բոլոր դեպքերում, ակնառու է, որ գործ ունենք մեղմ ասած ոչ ստանդարտ մի իրավիճակի հետ, որը ցանկացած պարագայում գտնվում է Հայաստանի կառավարության պատասխանատվության տիրույթում, կամ հարցերը լուծելու ապաշնորհության, կամ Վրաստանի կառավարության հետ ինչ որ ստվերային համաձայնության»։ «Հիմա էլ հերթը հասել է գազատարներին». - Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոհավաքակայանում ավելի քան հինգ տասնյակ հայկական գազատար մեքենաներ լուսաբացից սպասում են մաքսային ընթացակարգերի ավարտին, որ կարողանան հեղուկ գազով բեռնված մեքենաներով Հայաստան հասնել։ Վարորդներն ասել են՝ Վրաստանի մաքսային ծառայությունը նոր խստացումներ է կիրառում Ռուսաստանից Հայաստան վերադարձող գազատարների նկատմամբ, առանց հստակ պատճառաբանության կամ պաշտոնական բացատրությա։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3123:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
4323:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
16401:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
19800:36
«Բացահայտել եմ նիկոլականների ստերն ու կեղծ խոստումները». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
170Երեկ, 23:18
«Հայաստանը՝ նաև ԵՄ-ԱՄՆ շահերի բախման կենտրոնում»․ Վահե Դավթյան
142Երեկ, 16:36
