«Մենք չենք հանձնվի»․ Մերցը՝ Պուտինին
![]() Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Հռոմում Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ համաժողովում դիմել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին։ Իր ելույթի ավարտին Մերցը շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին Կիևին ցուցաբերած օգնության համար և պարզաբանել, որ Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինայի էներգետիկ համակարգի կայունացմանը և վերակառուցմանը։ Նա նաև նշել է, որ ունի երկու ուղերձ։ «Ես երկու ուղերձ ունեմ։ Մեկն ուղղված է Մոսկվային և Պուտինին։ Ուղերձը բավականին պարզ է՝ մենք չենք հանձնվի»,- ասել է նա։ Այնուհետև Մերցը դիմել է Վաշինգթոնին և ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով մնալ Եվրոպայի հետ դաշինքի մեջ։ «Մնացե՛ք մեզ հետ», - ասել է Մերցը։ Նրա խոսքով՝ եվրոպացիներն ու ամերիկացիները նույն ալիքի վրա են, ունեն նույն շահերը։ «Աշխարհում մենք ձգտում ենք կայուն քաղաքական կարգի։ Մենք՝ ամերիկացիներն ու եվրոպացիներս, միասին ենք։ Մնացե՛ք մեզ հետ այս կողմում և մեր ընդհանուր պատմության այս էջում», - ընդգծել է Գերմանիայի կանցլերը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
