Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Արթուրի գործունեությունը որևէ առնչություն չունի այդ հոդվածի հետ»․ Տիգրան Աբրահամյան

218
Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 10:30
«Արթուրի գործունեությունը որևէ առնչություն չունի այդ հոդվածի հետ»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր երկրում այնքան աննախադեպ իրադարձություններ եղան, որ հասարակությունը ծանր իրավիճակներն անցավ տանելու իմունիտետ ձևավորեց:
Մեր գործընկեր Արթուր Սարգսյանի կալանավորումն ու ահաբեկչության տակ «սղացնելու» իշխանության հետևողականությունը ցույց է տալիս, որ իշխանությունը խորհրդարանում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. հարձակում՝ բռնության ուղեկցմամբ և ուղիղ ազատությունից զրկում:
Բնականաբար բացառելի չէ երկու տարբերակի ներդաշնակ իրականացումը:
Արթուրը պարզ տղա է, հայի լավ տեսակ, ում գործունեությունը որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ այն հոդվածի հետ, որը կախվեց նրա գլխին:
Ազատություն Արթուրին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»: