«Քննարկեցինք տնտեսական համագործակցության և ներդրումների բարելավման ուղիները»․ Միրզոյան
1020
Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 10:04
![]() ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Աբդալլահ բեն Զայդի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման և ներդրումային հնարավորությունների հարցեր։ Միրզոյանն այս մասին գրել է X սոցիալական ցանցում։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Աբու Դաբի ուղեկցելիս՝ ես բովանդակային զրույց ունեցա իմ գործընկեր Աբդալլահ բեն Զայդի հետ մի շարք կարևոր թեմաների շուրջ։ Մասնավորապես, քննարկեցինք տնտեսական համագործակցության և ներդրումների բարելավման ուղիները։ Տարածաշրջանային խաղաղությունը և փոխկապակցվածությունը կարող են ստեղծել ավելի բարենպաստ միջավայր», - գրել է Միրզոյանը։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
