Պետդեպարտամենտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպմանը
951
Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 09:34
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերին։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մենք ընդհանուր առմամբ հետևում ենք մամուլի հաղորդագրությունների հրապարակումներին և որևէ լրացուցիչ տեղեկատվություն չունենք։ Սակայն, ինչպես գիտեք, նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումն ինքնին վկայում է, որ այս վարչակազմն աշխատում է հանուն խաղաղության։ Այս ջանքերը չեն թուլանում», - ասել է Բրյուսը ճեպազրույցի ժամանակ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
