Կիևը 1 տրիլիոն դոլար է պահանջել Ուկրաինայի վերականգնման համար
![]() Ուկրաինայի վերականգնման և արդիականացման համար անհրաժեշտ գումարը վերջին վեց ամիսների ընթացքում գրեթե կրկնապատկվել է և գնահատվում է արդեն մեկ տրիլիոն դոլար, հայտնել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը: Այս գումարը հաշվարկված է 14 տարվա համար և գրեթե կրկնակի գերազանցում է փետրվարին նրա տված նախորդ գնահատականը։ Ֆինանսավորումն ապահովելու համար Շմիգալն առաջարկել է ստեղծել երկու ֆոնդ՝ «Ուկրաինայի ֆոնդ»՝ 540 միլիարդ դոլար բյուջեով, և «Ուկրաինայի աջակցության եվրոպական կառուցվածքային ֆոնդ»՝ 460 միլիարդ դոլարի չափով։ Երկու ֆոնդերն էլ, ըստ նրա, պետք է ֆինանսավորվեն արևմտյան երկրների կողմից, մինչդեռ երկրորդ ֆոնդը կծառայի որպես հարթակ եվրոպական մասնավոր հատվածի կողմից ուկրաինական արտադրության մեջ ներդրումներ կատարելու համար։ Ավելի վաղ Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր Ուկրաինայի վերականգնման համար եվրոպական հիմնադրամի ստեղծման մասին՝ Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին։ Նիդերլանդները նախկինում Ուկրաինայի վերականգնման համար հատկացրել էր 300 միլիոն եվրո։ Դանիայի կառավարությունը որոշել է նույն նպատակների համար հատկացնել լրացուցիչ 435 միլիոն դանիական կրոն, որը կազմում է մոտավորապես 68,23 միլիոն դոլար։ |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00
