«ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից». Ռուբիո
![]() Միացյալ Նահանգները հետաքրքրված է Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու հստակ ծրագրով, և այս հարցի վերաբերյալ առաջարկները Թրամփին կներկայացվեն հինգշաբթի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Մալազիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին։ Ռուբիոն հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել է «որոշ գաղափարներ» այն մասին, թե ինչպիսին կարող է լինել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու «ճանապարհային քարտեզը»։ «Միացյալ Նահանգները հիասթափված է Ուկրաինայի հարցում շոշափելի առաջընթացի բացակայությունից», - ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել բոլոր կողմերի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, չնայած խաղաղության բանակցություններում «առաջընթացի բացակայությանը»։ Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգները լսել է Ուկրաինայի վերաբերյալ առաջարկներ, որոնք նախկինում չէին հնչեցվել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
