«ԵՄ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Գազայում մարդասիրական իրավիճակի շուրջ»․ Կալլաս
882
Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 16:23
![]() Եվրոմիությունը և Իսրայելը համաձայնության են եկել Գազայում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «Այսօր մենք համաձայնության եկանք Իսրայելի հետ՝ Գազային մարդասիրական օգնությունն ավելի հասանելի դարձնելու համար։ Կստեղծվեն ավելի շատ անցակետեր, օգնություն և սնունդ տեղափոխող բեռնատարներ կմտնեն Գազա։ Կվերականգնվեն կենսականորեն կարևոր ենթակառուցվածքները, կապահովվի մարդասիրական աշխատողների անվտանգությունը», - նշել է Կալլասը։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 58 հազարի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
