«Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք»․ Իշխան Սաղաթելյան
![]() Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել մի շարք դաշնակցականների բնակարաններում։ Նրանցից շատերին բերման են ենթարկել, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն ևս ձերբակալել են։ Ո՞րն է այս ռեպրեսիաների պատճառը, արդյո՞ք իշխանությունը նպատակ ունի հեռացնել Դաշնակցությանն ասպարեզից․ այս և այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով «Մեդիահաբ»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ, որն այժմ աշխատանքային այցով ՌԴ-ում է։ «Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ։ Որևէ հիմք չկա, ընդամենը փորձում են կեղտոտ և սրիկա քարոզչամեքենայով վարկաբեկել արմատական ընդդիմադիր ուժին։ Ու այդ կեղտոտ մեթոդներով էլ հիմքեր են ստեղծում մեր կուսակցական ընկերներին ազատությունից զրկելու համար։ Էս ա, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Բայց վստահեցնում եմ, նման քայլերով չեն կարող մեր գործունեության վրա ազդեցություն ունենալ։ Քանի որ մենք քաղաքական գործունեությունից զատ այլ բան չենք արել»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։ Հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ ի վերջո բոլոր ակտիվ դաշնակցական գործիչները կհայտնվեն անազատության մեջ, Իշխան Սաղաթելյանը պատասխանել է՝ գլուխները պատին կտան, կոկորդներին կկանգնի, այնպես չի, որ կկարողանան։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
