Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ադրբեջանցի պատգամավորը լավ գիտի, թե ինչու է Փաշինյանը հակաեկեղեցական արշավ սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան

228
Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 12:48
«Ադրբեջանցի պատգամավորը լավ գիտի, թե ինչու է Փաշինյանը հակաեկեղեցական արշավ սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ ««Փաշինյանն ունի մի շարք առաջնահերթ նպատակներ, որոնք փորձում է իրականացնել մինչև 2026 թվականի ընտրությունները։ Հիմնական խնդիրներից մեկը Հայ Առաքելական Եկեղեցու ազդեցությունը չեզոքացնելն է՝ մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը։ Այդ նպատակով նա մտադիր է փոխել Եկեղեցու ղեկավարությունը՝ նշանակելով իրեն լոյալ անձի, ինչի միջոցով կփորձի խզել նրա կապերը Ռուսաստանի հետ․․․»,-իր հարցազրույցում նշում է ադրբեջանցի պատգամավոր Էլչին Միրզաբեյլին։

«Ընտրություններում անհրաժեշտ արդյունքի հասնելուց հետո, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կփորձի նախաձեռնել սահմանադրության փոփոխության վերաբերյալ հանրաքվե՝ այնտեղից հանելու համար դրույթները, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Եկեղեցուն և հայկական սփյուռքին», — հավելել է պատգամավորը։

Նա նաև խոսել է Ադրբեջանի հավանական ագրեսիվ քայլերի մասին, եթե ՀՀ-ում իշխանության գան «անցանկալի» ուժեր։

Կարծում եմ՝ ադրբեջանցի պատգամավորը լավ գիտի, թե ինչու է Փաշինյանը հակաեկեղեցական արշավ սկսել, չէ՞ որ հրահանգները ստացվում են Բաքվից, աշխատանքն էլ անթաքույց սինխրոնիզացված է»։