«Մեդուզա»-ի հիմնադիր Գալինա Տիմչենկոն հեռակա կարգով ձերբակալվել է երկու ամսով
![]() Մոսկվայի Չերյոմուշկինսկի շրջանային դատարանը հեռակա կարգով ձերբակալել է «Մեդուզա» լրատվականի հիմնադիր Գալինա Տիմչենկոյին (Ռուսաստանում ճանաչվել է՝ որպես օտարերկրյա գործակալ և անցանկալի կազմակերպություն)՝ անցանկալի կազմակերպության գործունեությունը կազմակերպելու գործով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։ Խափանման միջոցը նշանակվել է 2 ամսով և ուժի մեջ կմտնի նրա ձերբակալման կամ Ռուսաստան արտահանձնման պահից։ Մայիսին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Տիմչենկոյի դեմ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի կազմակերպության գործունեությունը կազմակերպելու հոդվածով։ Նա հետախուզվում է։ Ինչպես պարզել են քննիչները, 2024 թվականի սեպտեմբերին և 2025 թվականի մարտին Տիմչենկոն ինտերնետում տեսանյութ է հրապարակել՝ «քաղաքացիների շրջանում բողոքի տրամադրություններ ձևավորելու, ինչպես նաև նրանց Ռուսաստանի տարածքում անցանկալի հայտարարված կազմակերպության գործունեությանը ներգրավելու համար»։ Լրագրողը բնակվում է արտերկրում։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
