«Իսրայելը և Համասը մոտ են համաձայնության». Նեթանյահու
![]() Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը և Իսրայելի կառավարությունը մոտենում են Գազայի հատվածում հրադադարի և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության հասնելուն, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Հուլիսի 6-ին ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը՝ Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Դոհայում վերսկսեցին բանակցային գործընթացը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի և անկլավում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության հասնելը։ Ինչպես երկուշաբթի օրը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հայտնել են աղբյուրները, խորհրդակցություններն ընթանում են դրական մթնոլորտում, բայց դեռևս առաջընթաց չկա։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության անարգել և անվտանգ մուտք ապահովելուց հրաժարվելը բանակցությունների հիմնական խնդրահարույց հարցն է։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
