Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Իշխանությունը մեկուսացնում է սպասվող զիջումները դիմադրողներին». Աննա Գրիգորյան

287
Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 12:24
«Իշխանությունը մեկուսացնում է սպասվող զիջումները դիմադրողներին». Աննա Գրիգորյան

«Գործընթացները ոչ թե առանձին պետք է դիտարկենք, այլ՝ որպես մի ամբողջ պրոցեսի տարրեր: Հարձակումը՝ եկեղեցու, Սրբազանների, բարերարի, պատգամավորների նկատմամբ, պետք է ուսումնասիրելով հասկանանք՝ ինչու է տեղի ունենում»,- անդրադառնալով վերջին շրջանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ սկսված գործընթացների վերաբերյալ հարցին՝ ասաց նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նա նշեց պատճառները. «Առաջինը՝ 2026-ի ընտրություններից առաջ հիմնական դերակատարներին մեկուսացնելու տրամաբանությունն է: Հիմնական վարկածն այն է, որ առաջիկայում սպասվում են այնպիսի զիջումներ, որ իշխող վարչախմբին պետք է մեկուսացնել այն դերակատարներին, ովքեր կարող են դիմադրել այդ որոշումներին»:

Հիշեցնենք՝ դատարանն այս պահին քննում է պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունը:

Աննա Գրիգորյանի ճեպազրույցը