Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

Հաստատվեց՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Աբու Դաբիում

221
Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 12:12
Հաստատվեց՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Աբու Դաբիում

ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»։