Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Մեղադրանքի անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն». Արամ Վարդևանյան

216
Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 11:18
«Մեղադրանքի անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն». Արամ Վարդևանյան

«Մեղադրանքները վերաբերում են ենթադրյալ նախապատրաստությանը, ոչ թե հանցափորձին, ոչ թե ավարտված ենթադրյալ հանցանքին, այլ դրա նախապատրաստությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը: Ըստ փաստաբանի՝ այն մեղադրանքները, որոնք փորձ է արվում մեղսագրել, դրա հիմքերն առկա չեն. «Խոսքը վերաբերում է նախապատրաստությանը, որի միակ հիմքը կենցաղային բնույթի խոսակցությունն է»:

Հիշեցնենք՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը:

Արամ Վարդևանյանի ճեպազրույցը