ՔՊ-ական կանայք տղամարդկանց հատուկ հայհոյանքներ են տվել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին ՔՊ-ական տղամարդկանց ագրեսիվ պահվածքից առավել զարմացրել է ՔՊ-ական կանանց վարքը։ Մեզ պատմեցին, որ նրանք տղամարդուն հատուկ հայհոյանքներ ու անեծքներ են տեղացել, այնպես, որ ոմանք կարկամել և, կռիվը թողած, փորձել են պարզել, թե յոթհարկանի հայհոյանքն ում բերանից դուրս եկավ։ Մենք նկատել էինք նաև, որ մինչև կռիվը՝ Արթուր Սարգսյանի եզրափակիչ ելույթի ժամանակ, Հասմիկ Հակոբյանն ու Լիլիթ Ստեփանյանը ծիծաղում և տեղից ռեպլիկներ էին անում: Իսկ ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ականները նաև «ինքնագոլեր» են խփել՝ իրար են ճանկռել, Արթուր Հովհաննիսյանի նետած ջրի շիշը դիպել է ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի ճակատին։ Ուշագրավ է, որ այս ծեծկռտուքին դահլիճում անձամբ հետևում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որն այդպես էլ մինչև ուշ երեկո իրավական գնահատականի չարժանացրեց որևէ մեկի արարքը, այն պարագայում, երբ տեսանյութերից երևում են բռնություն գործադրողները. Ռուստամ Բաքոյան, Նարեկ Գրիգորյան, Դավիթ Կարապետյան, Արթուր Հովհաննիսյան, Արսեն Թորոսյան, Տիգրան Պարսիլյան, Վահե Ղալումյան, Արեն Մկրտչյան և այլք»: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
