«Իսրայելի կողմից հարևան երկրների տարածքն օգտագործելու լուրերը չեն հաստատվել»․ Փեզեշքիան
1049
Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ., 16:28
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերը, որ Իսրայելն Ադրբեջանի օդային տարածքն օգտագործել է Իրանի դեմ ռազմական նպատակներով։ Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները։ Փեզեշքիանն ընդգծել է, որ այդ պնդումները չեն հաստատվել պաշտոնական կառույցների կողմից. «Հակառակ լուրերի՝ երկրի անվտանգության մարմինները հարևանների և սիոնիստական ռեժիմի միջև ռազմական համագործակցության որևէ ապացույց չեն արձանագրել»։ Նա նաև հավելել է, որ, ընդհակառակը, որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել օգնել Իրանին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական լրատվամիջոցներն ու փորձագետները պնդում էին, որ Իսրայելը հարվածում է Իրանին՝ օգտագործելով տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի օդային տարածքը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
