ԵՀԽ-ն մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ
![]() Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր, դոկտոր Ջերի Փիլլեյը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալման հետ կապված, ասված է ԵՀԽ էջում տարածված հայտարարության մեջ։ «Հայ առաքելական եկեղեցին ունի յուրահատուկ և հարգված տեղ հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում»,- ասել է Փիլլեյը։ «Նվիրական վայրերում ուժի կիրառման և հոգևորականների ձերբակալման մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնի ազատության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության պաշտպանության վերաբերյալ։ Կրոնական համայնքների նկատմամբ թշնամական կամ որպես արհամարհական ընկալվող լեզուն սպառնում է հասարակության ներսում բաժանումների խորացմամբ՝ այն ժամանակ, երբ միասնությունն ու փոխըմբռնումն ամենաշատն են անհրաժեշտ»,- ասել է նա։ Փիլլեյը ՀՀ կառավարությանը կոչ է արել ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունը և օրինական իրավունքները, զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական մարմիններին ուղղված կամ հանրային թշնամանք հրահրող։ «ԵՀԽ-ն համերաշխություն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն, որի պատմական վկայությունն ու անսասան դերը վաղուց նպաստել են հայ ազգի և համաշխարհային քրիստոնեական միասնության հոգևոր կյանքին և դիմադրողականությանը»,- ասել է Փիլլեյը։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
