«Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին». Դավիթ Սարգսյան
4764
Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 05:42
Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. 1. ԵԿՄ - վարկաբեկեց ու կալանավորեց Մանվել Գրիգորյանին ու նշանակեց իր կուսակցին, որ այդ կառույցը դառնա լոյալ Արցախը հանձնողին: 2. «Հայաստան» համահայկական հիմնադրամ - վարկաբեկեց կառույցը, ձերբակալեց նախկին տնօրենին, իսկ պատերազմի օրերին՝ իր նշանակած տնօրենի օրոք, հավաքագրված գումարից 100 միլիոն դոլարն «անհետացավ»: 3. ԿԸՀ նախագահ և գլխավոր դատախազ կարգվեցին իր երկու նախկին օգնականները, որ անխոչընդոտ ապահովեն իր վերարտադրությունն ու ընդդիմախոսների կալանքը: 4. Կովիդի ամբողջ ընթացքում զբաղված էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և դատավորների դեմ պայքարով: Արդյունքում ՍԴ բերին դատավորների ձեռնասուն մի կազմ, որը փաստացի չեղարկեց Անկախության հռչակագիրը: 5. ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին չներվեց դատավորների թասիբին կանգնելը, նա փոխարինվեց Գագիկ Ջհանգիրյանի և Կարեն Անդրեասյանի պես կամակատար անձանցով: 6. Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվեց պարագլխի ուղիղ ցուցումով, Արայիկ Հարությունյանը վարչախմբի օժանդակությամբ ընտրվեց Արցախի նախագահ: Երկուսն էլ այսօր Բաքվի բանտում են, իսկ Արցախ չկա: 7. ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մեղավոր կարգվեց ինչ-որ ռազմական հեղաշրջման նախապատրաստման համար: ԳՇ-ում նշանակված կամակատար գեներալներն այլևս որևէ դիմադրություն ցույց չտվին պարագլխի հանձնումներին: 8. Երկրից թռած Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում փոխարինելու բերվեց դիմազուրկ ու անանցյալ մի անձ, որն իբր պիտի Սահմանադրության երաշխավոր լիներ, բայց զբաղվում է ինչով ասես՝ բացի իր գործառույթից: Այս կառույցներից որևէ մեկում պարագլուխը նշանակում և ազատում անելու իրավասություն չուներ, բայց արեց: Մնացել է վերջին ամրոցը՝ հայոց եկեղեցին: Եթե, Աստված մի արասցե, եկեղեցին էլ «ազատագրի», կարելի է միայն պատկերացնել հետևանքը...»: