Հունաստանի ափային ծառայությունը հրազեն է կիրառել ադրբեջանցիների մոտորանավակը կանգնեցնելու նպատակով
![]() Հունաստանի ափային պահպանությունը ձերբակալել է Թուրքիայից Հունաստան անօրինական միգրանտներ տեղափոխող ևս մեկ մոտորանավակ։ Նավակը պատկանում էր և շահագործվում էր Ադրբեջանի քաղաքացիների կողմից։ Հունական աղբյուրների համաձայն, այս անգամ մաքսանենգներին կանգնեցնելու համար օգտագործվել է հրազեն։ Հաղորդվում է, որ երկուշաբթի առավոտյան Լեսբոս կղզու մոտ պլանային պարեկության ժամանակ Հունաստանի ափային պահպանության նավը նկատել է մեծ արագությամբ դեպի ափ շարժվող նավակ, որը բազմաթիվ ուղևորներ էր տեղափոխել։ Մեկ այլ պարեկային նավ անմիջապես կանչվել է տարածք, որը տեսնելուց հետո նավը մեծացրել է արագությունը՝ կատարելով վտանգավոր մանևրներ։ Նավի վրա գտնվող 28 օտարերկրացիները տեղափոխվել են միգրանտների ժամանակավոր կալանավայր։ Նշենք, որ սա Թուրքիայից Հունաստան անօրինական միգրանտներ տեղափոխող Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալման առաջին դեպքը չէ։ Նախկինում Հունաստանի ափային պահպանությունը բազմիցս ձերբակալել է այն նավակների անձնակազմին, որոնցում գտնվում էին ադրբեջանցիներ։ Հունական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայում գործում են կազմակերպված հանցավոր խմբեր, որոնք զբաղվում են անօրինական միգրանտներին մոտորանավակներով Հունաստանի ափեր տեղափոխելով։ Այս խմբերը նաև ցամաքային ճանապարհով անօրինական միգրանտներին տեղափոխում են Բալկաններով Եվրոպա։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
