«ՔՊ-ն ջանասիրաբար ինձ էլ է ուզում տանի կալանքի»․ Գառնիկ Դանիելյան
![]() ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ջանասիրաբար ինձ էլ է ուզում անձեռնմխելիությունից զրկի, տանի կալանքի։ Ասեմ, որ ես պատրաստ եմ էդ կալանքին, բռնաճնշումներին»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Այսինքն մի վայրի վարձ, որտեղ ահաբեկչություն է կազմակերպվում, տալիս է պատգամավորը։ Ի՞նչ է անում դատախազությունն այս հանգամանքների բերումով։ Ես ինձ անվտանգ չեմ զգում՝ ԱԺ դահլիճում տեսնելով մարդկանց, որոնք այս խոսակցության մասնակից են եղել»,- ասել էր Հովհաննիսյանը։ Վարդապետյանը նշեց, որ Գառնիկ Դանիելյանի մասով դատախազությունում պատրաստված միջնորդագիր դեռևս չկա, բայց եթե վարույթի շրջանակներում պարզվի որևէ անձի մասնակցություն նման տեսակի գործողությանը, դատախազությունն օր առաջ գալու է ԱԺ։ «Քննությունն ինտենսիվ առաջ է գնում, մեծ քննչական խումբ է աշխատում, չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց վերաբերյալ մեղադրանքներ և ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցներ կունենանք»,- ասաց Վարդապետյանը։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
