«Բուն գործողությունները պլանավորել էին իրականացնել 2025-ի սեպտեմբերին»․ Աննա Վարդապետյան
![]() «Նշյալ գործողությունները ե՞րբ են պլանավորել իրականացնել»,- Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Սրբազան պայքար» շարժման անդամների, այդ թվում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի գործողություններին՝ ենթադրյալ նախապատրաստվող ահաբեկչությանն ու իշխանության զավթմանը։ Աննա Վարդապետյանի խոսքով՝ բուն գործողությունները պլանավորվել են իրականացնել 2025 թվականի սեպտեմբերին և կապել էին եկեղեցական տոնի, աշխատանքային օր լինել-չլինելու հետ․ «2024 թվականի նոյեմբերից սկսած նպատակադրվել էին իրագործել սահմանադրությամբ չթույլատրված եղանակով քայլեր, և նախապատրաստական գործողությունները շարունակվել են մինչև անձանց վնասազերծելը»,- ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ ներկայացված փաստաթղթերում, հեռախոսային խոսակցությունների վերծանումներում առկա են նաև տվյալներ որոշակի արտաքին ազդեցության կամ այլ երկրների անձանց հետ շփումների մասով, որոնք դեռ պետք է քննության առարկա դառնան։ |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
