Ի՞նչ է ուզում բանակցել Թրամփը Նեթանյահուի հետ. Walla
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վաղը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համաձայնության գալ Գազայում պատերազմի ավարտի պայմանների վերաբերյալ, Walla-ին հայտնել են ամերիկյան բարձրաստիճան աղբյուրները։ ԱՄՆ-ի աղբյուրները նշել են, որ Թրամփը ցանկանում է լսել Նեթանյահուի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ և փոխըմբռնման հասնել։ «Մենք ցանկանում ենք համաձայնեցված շրջանակի գալ այն մասին, թե ինչ կլինի Գազայում պատերազմից հետո», - ասել է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան։ «Պատերազմից հետո օրվա» ծրագիրը, որը կորոշի, թե ինչպես կկառավարվի Գազան առանց ՀԱՄԱՍ-ի, պատերազմն ավարտելու ցանկացած համաձայնագրի հիմնական տարրն է։ Եթե ժամանակավոր հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվի, այս հարցը կդառնա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների կենտրոնական թեման հրադադարի 60-օրյա ժամկետում։ Թրամփը և Նեթանյահուն կհանդիպեն Սպիտակ տանը հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը (երկուշաբթի-երեքշաբթի)։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
