Զելենսկին Ռուսաստանի դեմ «հատուկ» պատժամիջոցներ է սահմանել
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի ստորագրման մասին: Նրա խոսքով, այն տարբերվում է նախորդներից՝ լինելով «հատուկ»: Զելենսկիի խոսքով՝ ընդամենը մեկ ընկերության միջոցով, որն արդեն իսկ այս պատժամիջոցների ցանկում է, Ռուսաստանը կարողացել է միլիարդավոր դոլարներ փոխանցել՝ հիմնականում ռազմական կարիքների, արդյունաբերության համար: «Իհարկե, մենք կդադարեցնենք բոլոր սխեմաները: Հիմա, երբ Ռուսաստանի համար սովորական ֆինանսական ուղիները շատ տեղերում փակ են, նրանք անցնում են կրիպտոարժութային վճարումների, ի թիվս այլ բաների», - ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ, և ուկրաինական կողմը գործընկերների հետ կաշխատի յուրաքանչյուրի վրա՝ ուկրաինական և եվրոպական պատժամիջոցները համատեղելու համար: «Փաթեթը ներառում է նաև 73 անձի, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Մենք նաև կհամաժամանակեցնենք նրանց նկատմամբ պատժամիջոցները։ Սա հեշտ գործ չէ. պատժամիջոցների կանոնները տարբեր են ամբողջ աշխարհում, բայց մենք բոլորս ունենք ընդհանուր նպատակ՝ ստիպել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը և հնարավորինս սահմանափակել նրա ներուժը։ Պատժամիջոցներն արդեն զրկում են Ռուսաստանին ապագայից և պետք է զգալիորեն բարդացնեն ռուսական համակարգի առօրյա կյանքը»,- մեկնաբանեց Զելենսկին։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
