Ուստ-Լուգա նավահանգստում լցանավից տեղի է ունեցել ամոնիակի արտահոսք
1177
Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ., 18:46
![]() Կիրակի, հուլիսի 6-ին, Բալթիկ ծովի ռուսական Ուստ-Լուգա նավահանգստում (Լենինգրադի մարզ) գտնվող Eco Wizard ամոնիակային լցանավից ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել: Ինչպես հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն իր Telegram ալիքում, բեռնման ժամանակ տեղի է ունեցել «հեղուկ ամոնիակի աննշան արտահոսք»: Հետագա բեռնումը անհապաղ դադարեցվել է: 23 հոգուց բաղկացած անձնակազմը տարհանվել է և գտնվում է նավահանգստում, տուժածներ չկան: 2025 թվականի սկզբից ի վեր սա վեցերորդ լցանավն է, որը այս կամ այն կերպ վնասվել է ռուսական նավահանգիստներ մտնելուց հետո: Նախորդը Vilamoura լցանավն էր, որը պայթեց Լիբիայի ափերի մոտ: Նավը տեղափոխում էր մոտ մեկ միլիոն բարել նավթ: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
