«Ռուսական ԱԹՍ-ներն այրել են ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ թշնամական տեխնիկա». Պուտին
![]() Որքան երկար արևմտյան քաղաքական գործիչները «շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել» Ռուսաստանի դեմ, «այնքան ավելի վատ կլինի նրանց համար»,- «Ժողովրդական ճակատի» ֆորումում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ «ռուսական անօդաչու թռչող սարքերը այրել են ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ թշնամական տեխնիկա»։ «Ուկրաինա զենք ուղարկող արևմտյան կառավարությունները պետք է մտածեն, թե ինչի վրա են ծախսում ժողովրդի փողերը»,- հավելել է նա։ Պուտինն Ուկրաինա ներխուժման գլխավոր նպատակն անվանել է «Ռուսաստանի անվտանգ և խաղաղ ապագա»-ն, «դրա համար տղաները կռվում են ռազմաճակատում»։ Նա ասել է, որ «առանց չափազանցության, ամբողջ Ռուսաստանը մասնակցում է ռազմաճակատի աջակցությանը»։ Պուտինի խոսքով՝ «ռուս կուլիբինները երբեմն ռազմաճակատի կարիքների համար մտածում են այնպիսի բաներ, որոնք որակով գերազանցում են ՆԱՏՕ-ի երկրներից եկող տեխնիկային»։ Պուտինը Ռուսաստանի ռազմածովային ուժերի փոխղեկավար Միխայիլ Գուդկովին, որը վերջերս սպանվել էր ուկրաինական բանակի կողմից, անվանել է «իսկական ռուս սպա, որը մինչև վերջ կատարել է իր պարտքը Ռուսաստանի նկատմամբ»՝ խնդրելով մեկ րոպե լռությամբ հարգել «հերոսի» հիշատակը։ «Բոլոր ռուսների սրտերը առաջնագծում գտնվող տղաների և նրանց սիրելիների հետ են։ Ռուսները միասին հսկայական, անխորտակելի ուժ են իրենց արդարությամբ և միասնությամբ»։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
