«Միայն քսակի գործոնը չի կարող երաշխավորել Իվանիշվիլիի ֆենոմենի կրկնությունը»․ Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Կկրկնվի՞ Հայաստանում Իվանիշվիլիի ֆենոմենը․ «Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական, մեկ բռունցք դառնալու ժամանակը», - նշել է ազատազրկված Սամվել Կարապետյանն՝ իր աջակիցների բազմամարդ երթի օրը: «Սկզբունքորեն նոր ուժի» թեզն ամենակարևորն էր այդ օրվա ակցիայի համատեքստում, հատկապես, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական համակարգում տեսանելի վակուում է՝ չնայած մեծ աղմուկին: Շատերը կարծում են՝ Կարապետյանը կարող է կրկնել Իվանիշվիլիի ֆենոմենը: Բիձինա Իվանիշվիլին՝ խոշոր ձեռնարկատեր և բազմամիլիարդատեր, 2012թ-ին հանկարծակի մտավ վրացական քաղաքական դաշտ, հիմնեց «Վրացական երազանք»-ը և վեց ամիս անց ընտրություններում փոխեց ուժային բալանսը՝ ստեղծելով մի իշխանություն, որը պահպանվում է մինչ այսօր: Ինքնին հասկանալի է, որ միայն քսակի գործոնը չի կարող երաշխավորել Իվանիշվիլիի ֆենոմենի կրկնությունը: Դրա համար անհրաժեշտ է առնվազն ևս երկու բաղադիչի առկայություն: Դրանցից մեկը՝ բիզնեսի սոցիալական պատասխանատվության ամրագրումն է: Այգիների, կենդանաբանական այգու, մարզադաշտերի վերականգնում, տասնյակ միլիոն լարի արժողությամբ առողջապահական և կրթական ծրագրեր՝ այս ամենը Իվանիշվիլիին ներկայացրեց ոչ թե «հեռավոր օլիգարխի», այլ «հայրենադարձ մեծահարուստի» կերպարով, որը «գրպանի» հաշվին լուծում է պետության սոցիալական խնդիրները։ Սամվել Կարապետյանը նույնպես աչքի է ընկել Հայաստանում բազմաթիվ բարեգործական ձեռնարկներով, սակայն խիստ անհրաժեշտ է դրանք ու նոր նախաձեռնություներն ամրապնդել սոցիալական կոնկրետ բաղադիչով: Երկրորդը, որն անհրաժեշտ է որակապես նոր ուժի ձևավորման համար, դա իդեոլոգիկ բաղադրիչն է: Բիձինայի պարագայում՝ դա կոնսերվատիվ–պոպուլիստական օրակարգն էր, ի՞նչ են առաջարկելու Սամվել Կարապետյանն ու նրա կողմնակիցները: Այս հարցադրումը խիստ սկզբունքային է, որովհետև բիզնեսի սոցիալական դեմքն ու քաղաքական ծրագիրը կարող են հանրային կոնսոլիդացիայի խթան հանդիսանալ, նոր թիմի ձևավորման ազդակ դառնալ: Այս հարցերի պատասխանները դեռ չունենք ու դա, թերևս, օրինաչափ է, որովհետև քաղաքական հեռանկարի հարցն այս պահին ստորադասվում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը վերացնելու պահանջով: Մյուս կողմից, Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող շարժումը դեռ չի հաղթահարել «էլիտարիզմը», ինչի հետևանքով մինչև վերջ չի «բացվել» հասարակության համար: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Իշխանության բռնաճնշումներն ավելի մեծ թափ կհավաքեն հատկապես աշնանը»․ Նաիրի Հոխիկյան
6410:06«Հրաշք ենք գործել․ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը»․ Թրամփ
9509:184 անշարժ գույք, 7 մլն 154 հազար դրամ տարեկան եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել Վահագն Խաչատուրյանը. «Ժողովուրդ»
6908:54«Հորս կալանավորեցին երկու ամսով»․ Սամվել Հակոբյան
6408:42««Օլիգարխ» տերմինն օգտագործելիս մի քիչ ձեզ նեղություն տվեք ու ուսումնասիրեք»․ Արա Պողոսյան
16104:06«Արցախի հայկական պահելուն օժանդակելը և էթնիկ զտումը կանխելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը»․ Գարիկ Քեռյան
16002:12